Այս շքեղ 4 դռնանի ամենագնացը, որը
սկսվել է արտադրվել 2007 թվականից, պատկանում ա հոլանդական Spyker Cars
ընկերությանը: Մոդելի անվանումը եկել 1907 թվականին կայացած ռալլիի
անունից, որը ձգվում էր Պեկինից Փարիզ: Այդ ռալլին տևել ա մոտ 3 ամիս, և
Spyker-ի մոդելը, որը, ի դեպ, կոչվում էր հենց D12 Peking-to-Paris՝
ռալլիի պատվին, վերջում զբաղեցրել ա երկրորդ տեղը:
Մոդելը մի շարք ջիպերի համեմատ շատ
թեթև ա՝ 1850կգ, բայց 100կմ/ժ արագության հասնում է 5 վայրկյանում, իսկ
առավելագույն արագությունը կազմում ա 295կմ/ժ, ինչը ջիպի համար շատ լավ
ցուցանիշ ա: D12-ի վրա դրված ա Audi-ի 500 ձիաուժ հզորությամբ, 6 լիտր
աշխատանքային ծավալով W-աձև 12 մխոցանի շարժիչը:
Չնայած այս մոդելը ամենագնաց ա,
դիզայնի որոշ տարրեր տալիս են մեքենային սպորտային տեսք: Մեքենայի սալոնը
աչքի ա ընկնում յուրօրինակ դիզայնով ու շքեղությամբ: Մեքենայի
երկարությունը 4.95 մետր ա, իսկ լայնությունը` 2 մետր:
Շատերը առաջին հայացքից այս մոդելը
նմանեցնում են Porsche Cayenne-ին, բայց դա իրականում միայն թվում է:
Իրականում եթե կա ինչ-որ նմանություն այս երկու մոդելների միջև, ապա դա
միայն լուսարձակների նմանատիպ դիզայնն ա:
|