Շատ հաճախ տղաների շրջապատում կարելի է լսել հետևյալ բարդ արտահայտությունները. Ավտոս ծախեմ, մի 2000 էլ կղրկեն, թազա Մերս եմ ուզում վեկալեմ, Մի հատ թույն X5 կա, աչքս վրեն ա, Էս ինչ թույն Մերս ա, Վերջն աաաա, Մի հատ էս BMW-ից լիներ, քշեինք… այս շարքը կարելի է անվերջ շարունակել:
Մեզ բոլորիս քաջ հայտնի Mercedes և
BMW ֆիրմաների միջև մրցակցությունն ու պայքարը սկսել է դեռևս 1936
թվականից, երբ BMW-ն թողարկեց իր 326 մոդելը, որը տարբերվում էր
ժամանակակից տեխնիկական միջուկով, արտասովոր դիզայնով և շքեղ սալոնով:
Դուրս գալով շուկա, որտեղ գերակայում էր Mercedes- Benz-ը, BMW-ն սկսեց
ամրապնդել իր դիրքերը:
Մի ֆիրմայի յուրաքանչյուր նորույթին
հակառակ մյուսը թողարկում էր ավելի կատարելագործվածը: Բնական է, որ այս
ֆիրմաների միջև մրցակցությունն ու պայքարը շարունակվում է մինչև այսօր:
Հայաստանում մեքենաների բազմազան
տեսականի առաջարկող շուկայում առաջատար տեղ են զբաղեցնում Mercedes և BMW
մակնիշի ամտոմեքենաները: Չնայած քաղաքում արագորեն աճում է արտասահմանյան
մեքենաների թիվը, սակայն բազմաթիվ հայ տղաների համար այս մեքենաները
դարձել են ԿՈՒՌՔ:
Իսկ ինչն է պատճառը, որ մեր հայ
տղաներին այդքան շատ են գրավում BMW-ներն ու Mercedes-ները, ինչով են
դրանք ունիկալ, ինչով են առանձնանում այլ մակնիշի մեքենաներից: Միգուցե
բացի որակից ու դիզայնից այլ թաքնված պատճառներ էլ կան, որոնք ստիպում են
մեր տղաներին ընտրել հենց այդ մակնիշների մեքենաները: Եկեք քննարկենք այդ
գործոնները և հասկանանք մեր տղաների ընտրության արդարացի պատճառները:
|