Ուշադրությու՛ն: Յուրաքանչյուրդ նստեք ձեր մտքի մեքենան, շարժի գցեց մարտկոցը և շարժիչը, թողեք, որ այն մի փոքր տաքանա, կապեք ամրագոտին, համապատասխան ոտնակների և փոխանցման տուփի միջոցով մեքենան ընթացքի մեջ գցեք, արագություն ապահովեք ու…գնացինք…

Հրավիրում եմ բոլոր ավտոսիրահարներին մասնակցելու հետևյալ քննարկմանը և խոսելու ավտոթյունինգ երևույթի մասին:

Այս երևույթը աշխարհում լայն տարածում
ունի, իսկ Հայաստանում այն դեռ առաջին քայլերն է անում, և երբեմն նույնիսկ
սկանդալային բնույթ է կրում հայ իրականության մեջ:

Բայց արդեն փաստ է այն, որ մի շարք
հայկական հեռուստահաղորդումների շրջանակներում խոսվում է այս երևույթի
մասին, և ցուցադրվում են Հայաստանում ավտոտյունինգի սիրահարների կապիտալները և դրանց հնարավորությունները:

Պարզ է, որ այս դեպքում կապիտալ ասելով հասկանում ենք հենց մեքենաները:

Քննարկումն ակտիվ դարձնելու նպատակով կան ավտոթյունինգի մի քանի օրիգինալ մոդելներ, ինչպես նաև հայկական թյունինգի որոշ օրինակներ:

|