Wednesday, 2024-12-04, 10:19 PM
Welcome Guest | RSS

SITE LOGO

Main | Sign Up | Login

Main » Files » News » Stars News

Հ.Տ. Հայկոյի ռիթմիկ երեւանյան պոեզիան
2010-01-28, 1:14 PM

Հ.Տ. Հայկոյի թեւերին դաջված է "Երբ որ սաղ էթում են ձախ, ես էտ վաղտ էթում եմ աջ”: Bravo.am-ը ռեփերից պարզել է այս տարվա աջ ու ձախ գնացողներին, հիմա ում է "Քուանշ” ասելու, նրան լուսանկարելիս ականատեսներից մեկն էլ հետաքրքրվեց` "Որբերի” Ավիկը ոնց է:): Հայ տղան իր մենահամերգին ռիթմիկ երեւանյան պոեզիա է ներկայացնելու:

Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկո

Հնարավոր է` մոտակա ժամանակներս հայր դառնամ: 2008-ի ամռանն եմ ամուսնացել, Սյուզի ա անունը:

Գիտեմ, որ շատ բան ունեմ անելու :

Չեմ կարող երկիրս թողնեմ: Lավ բան ասիր, թեմա ունեմ տենց, բայց էդ հետո կասեմ:

Թույլ չեմ տա, որ իմ հարազատները նեղվեն, որ պարապ մնամ:

Չեմ հասկանում էմոներին:

Ռեփ եմ կարդում, որովհետեւ ինձ դզում ա: (Հ.Տ. Հայկո)

Հ.Տ. Հայկո.

Հ.Տ. Հայկո. "Հոգեկան ճգնաժամ էլ գրեթե չեմ ունենում”

- 2010-ին ո՞վ է հասցրել ձախ գնալ:

- Նոր է սկսվել, չեմ ուզում վռազել ու ինչ-որ եզրակացություններ անել: Բայց լավ տարի է լինելու, լավատեսորեն եմ տրամադրված, նոր նախագծեր ունեմ, շատ աշխատանք կա անելու, ինձ թվում է` դա իր պտուղները կտա: Իսկ մարդկանց էլ ցանկանում եմ, որ այս տարի պնդանան, որովհետեւ 2009-ը իմ եւ շատերի համար ծանր տարի էր, չգիտեմ` ինչի հետ էր կապված:

- Ճգնաժա ՞մ ես ապրել:

- Էս ճգնաժամին չեմ հավատում, դա արհեստական բան է: Չէ, հոգեկան ճգնաժամ էլ գրեթե չեմ ունենում, թու-թու-թու: Ստեղծագործող մարդու համար շատ կարեւոր է չսպառվելը: Իմ համար աղետ կլինի, եթե սպառվեմ, հասկանամ, որ էլ ոչ մի բանով պետք չեմ մարդկությանը: Դեռ տենց բան չկա, փառք Աստծո, անընդհատ իդեաներ եմ ունենում, ուղեղս աշխատում է: Գործնականում են ֆինանսական խնդիրներ առաջանում, բայց ամեն ինչ հաղթահարում եմ. կյանքի փորձից եմ հասկացել` մի բան շատ ես ուզում, աշխատում ես, լինում է:

Հ.Տ. Հայկո.

Հ.Տ. Հայկո. "Մարդիկ փորձված թանն են նախընտրում, չեն ուզում իրենց ուզածով ապրեն…”

- Քո աջ գնալն ո՞րն է:

- Մարդիկ վախում են նոր բան փորձել: Փորձված թանն են նախընտրում, չեն ուզում իրենց ուզածով ապրեն… Մանր-մունր լիքը թեմաներ կարամ շոշափեմ, ես փորձում եմ ուղղությունը շեղել: Դրա համար եմ ասում` երբ բոլորը ձախ են գնում, ես այդ ժամանակ աջ եմ գնում, փորձում եմ անել դժվարը, նորը, որ ոչ ոք չի փորձել, ու հասկացնել մարդկանց, որ նախիրի նման մի ուղղությամբ չգնան, տարբեր ուղղություններ ընտրեն ու շատ ավելի մեծ հաջողությունների հասնեն:

- Ի՞նչ նորի մասին է խոսքը:

- Նորամուծություններ եմ սիրում, այնպես եմ անում, որ մարդկանց հետաքրքիր լինի իմ ոճը: Չեմ սիրում անշուք բաներ, որոնք մարդկանց ուշադրությունը չեն գրավում: Էդ դեպքում ոնց որ իզուր արած լինես, չնայած` ինձ հետ նման դեպքեր շատ քիչ են եղել. մի բան անելուց առաջ հազար անգամ մտածում եմ:

Հ.Տ. Հայկո.

Հ.Տ. Հայկո. "Նոր տեսահոլովակի պրեմիերան կլինի Bravo.am-ում”

- Դրա համար ես միայն քո հեղինակած երգերը կատարո՞ւմ:

- Ոճիս շատ քթիմազորեն եմ վերաբերվում. ամեն նոտա պետք է իմ սրտով լինի: Ուրիշից երգ կընդունեմ, եթե ինձ հոգեհարազատ ու համապատասխան լինի: Տենց դեպքեր քիչ են պատահում, ու կարիք էլ չունեմ:

- Նոր երգ ունե՞ս:

- Այս տարի մի քանի նոր երգ եմ ավարտել: Շուտով նոր տեսահոլովակ էլ կլինի. նորահայտ ռեփերի հետ եմ հանդես գալու: Bravo.am-ում պրեմիերան կանենք, այնուհետեւ` հեռուստատեսությամբ: Վերջին երգիս թեման հայերի ծանրությունն է. քաշի հետ կապ չունի:): Փորձում եմ ինքս ինձ փոխել ու նույնը պրոպագանդում եմ: Երեւի գարնանը մենահամերգ կտամ, հետո էլ` մարզերում:

Հ.Տ. Հայկո.

Հ.Տ. Հայկո. "Այնպես եմ անում, որ մարդկանց հետաքրքիր լինի իմ ոճը”

- Անցած էտապ երգդ չե՞ն թողնում անցնի:

- Տարիքով մարդկանց շատ մեծ զանգված, որ ռեփ ընդհանրապես չէին լսում, այս երգիս շնորհիվ սկսել են լսել: Իմ համար դա երջանկություն է: Բացասական կարծիքներ էլ եղան. լրիվ ուրիշ ձեւ են հասկացել, իբր պետպատվեր է: Աբսուրդ է, ես էդ ամենը հիշում եմ բարիով, ծանր էր, բայց իմ մանկությունն էր, հիմա էսքան լավացել է երկրի դրությունը, արեւ է…

- Մրցակիցներիցդ ի՞նչ կասես:

- Շատերը, որ ուզում են մտնեն ռեփ ասպարեզ, գալիս դիմում են, ասում, որ մենակ ես կարամ օգնեմ էդ հարցում: Կոնկուրենցիա սիրող մարդ եմ, ուզում եմ շատանան մրցակիցներս: Շատ եմ ուզում, որ ռեփը զարգանա, դրա համար քանակ է պետք:

Հ.Տ. Հայկո.

Հ.Տ. Հայկո. "Ռեպը ռիթմիկ երեւանյան պոեզիան ա”

- Ռեփից բացի ի՞նչ ես լսում:

- Ռոքի մոլի երկրպագու եմ եղել, շատ ռոքեր ընկերներ էլ ունեմ, որ որակյալ երաժշտություն են մատուցում, բայց մնում են անշուք, անդերգրաունդում: Հայաստանի անդերգրաունդում խայտառակ վիճակ է: Իսկ արտասահմանում այդտեղ էլ կարան փող աշխատեն:

- Հայաստանում ռեփով զբաղվելն եկամտաբե՞ր է:

- Կարելի է ասել` այո: Բայց չես համեմատի ռեստորանայինների հետ, որ շատ ավելի մեծ գումարներ է բերում:

Հ.Տ. Հայկո.

Հ.Տ. Հայկո. "Կոնկուրենցիա սիրող մարդ եմ, ուզում եմ շատանան մրցակիցներս”

"Ռեպը ռիթմիկ երեւանյան պոեզիան ա”. Հ.Տ. Հայկո

- Հայկական ռեփը ուրի՞շ երեւույթ է:

- Շատ է տարբերվում միջազգայինից, լռիվ ուրիշ բան ա: Էդ լավ է, որ տարբերությունը շատ ա, ուրախանում եմ: Հոգու խորքում շատ հայրենասեր մարդ եմ, ուզում եմ ամեն ինչ հայկական լինի, մերը: Ես զարմանում են, որ ուզում են ֆիրմա բաներ անել, ֆիրմա երգ երգել, անգլերեն են երգում: Չեմ հասկանում հայկական շուկայի համար աշխատող անգլերեն երգողներին: Ինչի՞ համար են անում, որ ֆիրմա լսվի երգը:

- Դե ասա` հայկական ռեփը ո՞րն է:

- Արտասահմանում ռափ են ասում, բայց որ ռեպ ենք ասում, հապավումը բացում եմ` ռիթմիկ երեւանյան պոեզիա: Կարող է վաղը Չարենցավանից մեկը երգի, բացի հայկական պոեզիա, իմ երգերում շեշտը դրված է երեւանյան ապրելակերպի վրա: Ոճս ռիթմիկ երեւանյան պոեզիան` ռեպն է: Ռեպի ամենակարեւոր հատկանիշներն են անկեղծությունը, ռիթմի զգացողությունը, երաժշտական ճաշակը, տեմբրը, քրտնաջան աշխատանք ամեն գործում, նպատակասլացություն, ռիսկ, ինչ-որ տեղ էքստրիմ է, լիցքաթափվելու, մտքերդ մարդկանց հասցնելու ամենակարճ ու ամենաարդյունավետ միջոցն է, գաղափարախոսություն ու փիլիսոփայություն է…

Իմ համար ռեպը մի ամբողջ կյանք է, չեմ հիասթափվի դրանից

Իմ համար ռեպը մի ամբողջ կյանք է, չեմ հիասթափվի դրանից

- Ես էլ մտածում էի` ռեփից հոգնել էիր, որ սկսեցիր սերիալում նկարահանվել:) :

- Ռեպը չեմ թողնելու, դերասանությունն էլ էն չի, որ ռեպը թողել, խադավիկություն եմ անում: Ինձ արվեստի մարդ եմ համարում, չգիտեմ` մարդիկ ինչքանով են իմ արածը արվեստ ընդունում: Աշխատում եմ էդ ֆրոնտն էլ զարգացնել, չունեմ դերասանական կրթություն, ինքս ինձ կատարելագործում եմ, ուրիշ վարիանտ չունեմ, շատերը հավանում են:
Սցենարը կարդում եմ, բայց լրիվ իմ բառերով իմպրովիզ եմ անում: Մարդիկ զգում են, որ անկեղծ եմ խաղում: Ուզում եմ թատրոնում ներկայանալ:

Հ.Տ. Հայկո.

Հ.Տ. Հայկո. "Ես ու Միշոն իրար հետ խոսել ու հասկացել ենք”

- Հ.Տ. Հայկոն ու Միշոն բարիշեցին, բայց ձեր ընդհարման շուրջ խոսակցությունները շարունակվում են:

- Դեռ խոսում են, մարդիկ էլ կան` նոր են իմանում` ինչ ա կատարվել: Ասուլիսի ժամանակ ասել էի` ամեն ինչ ինձնից է սկսվել, մարդիկ սխալ էին հասկացել: Ասել եմ, ամեն ինչ ինձնից է սկսվել, իբր որովհետեւ ես եմ մեղավորը: Ոչ, այդպես եմ ասել, որովհետեւ մարդիկ կային` չգիտեին` ով է առաջինը երգը գրել. ես եմ գրել, հետո Միշոյի պատասխանն է եղել: Լեգենդներ էլ եմ լսել, որ ես Միշոյից ներողություն եմ խնդրել: Նման բան չկա, ես իմ արածներին տեր եմ, պատասխանը տվել եմ, շատ հիմնավոր պատճառներ են եղել, ես ու Միշոն իրար հետ խոսել ու հասկացել ենք: Լեգենդ ա, որ Մասիվում Միշոյին խփել եմ, տենց բան չի եղել: Ոչ մեկս ներողություն չի խնդրել, ոչ էլ անպատվել է: Շատ շուտով մարդկանց պարզ կլինի` ով ով ա: Ես իմ արածների համար չեմ զղչում, ճիշտ քայլեր եմ արել, ով ինչ ուզում ա ասի:

Category: Stars News | Added by: newhayastan
Views: 2143 | Downloads: 0 | Rating: 4.0/11
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Section categories

Tag Board

200

Our poll

Vortexic Imacak Newhayastan Siti masin ?
Total of answers: 471

Statistics


Online : 1 15
Guests: 1 15
Users: 0

Login form

Search

Powered by uCoz