Երգչուհին Մալթայում հայերեն է երգել
Bravo.am-ը արդեն պատմել է, որ Սիրուշոն "Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի
նախընտրական փուլի հատուկ հյուրն էր: Երգչուհուն փետրվարի 20-ին կայացած
"Go Malta Eurosong 2010”-ին ելույթ ունենալու էր հրավիրել Մալթայի PBS
ազգային հեռուստատեսությունը:
Սիրուշոն "Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն էր
Թա Քալիում` "Fairs & Convention” համալիրում հնչել է
Եվրոպայում Սիրուշոյի այցեքարտը դարձած "Քելե, քելե”-ն, որի ժամանակ
հանդիսատեսը նրա հետ երգել ու պարել է: Երգչուհին կատարել է նաեւ հայերեն
"Հավատում եմ” երգը:
Ինչպես Bravo.am-ին հայտնեց Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը,
Մալթա չորսօրյա այցի ընթացքում Սիրուշոյի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է
եղել. հեռուստառադիոծրագրերի, տարբեր միջոցառումների, հանդիպումների
հյուրն է եղել: Նա նաեւ ֆոտոսեսիայի է մասնակցել Մալթայի Մդինա կոչվող
հինավուրց քաղաքում: Այդ լուսանկարներից մի քանիսն էլ ներկայացնում ենք
ձեզ:
"Fairs & Convention” համալիրում հնչել է "Քելե, քելե”-ն
Սիրուշոյի մենեջերը նշեց, որ երգչուհուն ազատ հաղորդակցվելու եւ
մալթացիների սիրտը գրավելուն օգնել է նաեւ նրա անգլերենի լավ
իմացությունը. "Սիրուշոն հավանել է Մալթան, Մալթան ու նրա բնակիչներն էլ`
իրեն”:
Երգչուհին Մալթայում գործող հեղինակավոր ընկերություններից եւ
անհատներից համագործակցության առաջարկներ է ստացել: Հետեւեք Bravo.am-ին
մանրամասներին տեղեկանալու համար:
Սիրուշոն հավանել է Մալթան
Գուցե՞ Սիրուշոյի Մալթա այցից հետո "Եվրատեսիլ 2010”-ին Հայաստանն
այս պետությունից բարձր միավորներ ստանա: Արեւիկ Ուդումյանը նշեց, որ ջերմ
ընդունելության են արժանացել. մալթացիները սիրել են Սիրուշոյին ու
Հայաստանը:
Numer ¹ 1 Name: Hasmik 0