Քրեակատարողական
ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված
միջոցառումների արդյունքում զննության է ենթարկվել քաղաքացի Իշխան
Հակոբյանի կողմից հիմնարկ ներկայացված հանձուքը: Իշխան Հակոբյանը, որը
հայտնի է "Օձ պահող” մականվամբ, հանձուքի տեսքով շուրջ 70 տուփ ծխախոտ
պետք է փոխանցեր "Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող
որդուն ` Գեղամ Հակոբյանին: Զննության արդյունքում մերկայացված
ծխախոտներից մեկում հայտնաբերվել են 17 և կես հատ թմրանյութման հաբեր`
"B8” գրառմամբ: Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, անցկացվում է
քննություն: Նշանակվել են փորձաքննություններ: Ավելի վաղ առանձնապես խոշոր
չափերի թմրանյութի փոխանցման փորձ էր արձանագրվել նաև "Կոշ”
քրեակատարողական հիմնարկի աշխատակից, արդարադատության ավագ լեյտենանտ
Արման Գևորգյանին հանձնած "Էբոնիտե” երկու գլանակները վերջինիս կողմից
ներկայացվել են զննության: Քրեակատարողական հիմնարկի անվտանգության
ապահովման բաժնի աշխատակիցների կողմից կատարված զննության արդյունքում
գլանակներից հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի "Սուբոտեքս”,
"Կոկային”, "Հաշիշ” և "Հերոյին” տեսակի թմրամիջոցներ: Փատի առթիվ
հարուցվել է քրեական գործ: