Ցանկացած զգացում և զգացմունք թվում է կառավարելի, սակայն իրականում դա այդպես չէ:
Եկեք այստեղ խոսենք սիրահար զույգերի մոտ դրսևորվող խանդի մասին:
Գոյություն ունի խանդի դրսևորման 2 ձև` հիվանդագին խանդ և նորմալ խանդ: Նորմալ խանդը
որպես երևույթ ապրում է բոլորիս մեջ, սակայն տարբերվում է իր դրսևորման
բնույթով: Ուստի դա յուրաքանչյուր հոգեպես հավասարակշռված անձին բնորոշ հատկություն է: Իսկ խանդի դրսևորման մյուս` հիվանդագին ձևը, արդեն խոսում է անձի հոգեպես անառողջ լինելու մասին:
Ներկայումս մարդիկ կարծես թե բաժանվել են 2 ճամբարների և պայքարում են միմյանց դեմ: Առաջին ճամբարում նրանք են, ովքեր գտնում են, որ խանդը սիրո արտահայտման ձև է: Նրանք ճիշտ են համարում հետևյալ գաղափարը` Եթե սիրում ես, ապա խանդում ես: Մյուս ճամբարի ներկայացուցիչները պնդում են ճիշտ հակառակը: Նրանց կարծիքով, եթե սիրում և վստահում ես, ապա երբեք չես խանդի: Խանդը վստահության պակասի արդյունք է կամ սեփական Ես-ի արտահայտման միջոց: Ֆեմիսնիստների
կարծիքով տղամարդիկ հորինել են խանդ հասկացությունը, որպեսզի կանանց
ենթարկեն իրենց և այդ ամենը արդարացնեն խանդ հասկացությամբ:
Երբեմն
խանդի դրսևորումները կտրում-անցնում են բոլոր սահմանները: Քայլում ես
փողոցով և տեսնում, թե ինչպես է տղան ամբողջ փողոցով մեկ բղավում իր
սիրելիի վրա, թևից բռնած քարշ տալիս, անգամ ապտակում: Կամ հանդիպում ես
հարևանուհուդ, ում վրա օրեցօր ավելանոմ են խանդոտ ամուսնուց ստացված
կապտուկները:
Երբեմն անգամ կանայք կամ աղջիկներն են
խանդի տեսարաններ սարքում, բղավում իրենց ամուսինների կամ ընկերների վրա`
այն էլ հասարակական վայրերում կամ վերջիններիս ընկերական շրջապատում: Եկեք
քննարկենք այդ սիրո դրսևորումը: Ինչպե՞ս եք վերաբերվում խանդին, ինքներդ խանդո՞տ եք, թե ոչ: Շրջապատում հաճախ եք նմանատիպ դեպքերի հանդիպում:
|