Քաղաքապետը վառեց գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 25-ի երեկոյան Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը
վառեց Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը` հայտարարելով
տոնական միջոցառումների մեկնարկը:
Հայաստանի գլխավոր տոնածառը
29 մետր բարձրությամբ բնական տոնածառի լույսերը ՀՀ դրոշի գույներով են:
Լոռու անտառներից բերված սոճու ճյուղերը զարդարված են 4128
խաղալիքով եւ 31200 լուսադիոդային լամպով: Տոնածառը լուսավորելու
համար Հայաստանում առաջին անգամ կիրառվել է վիդեոանիմացիան: Այն ձեւավորել
են Ռուսաստանից հրավիրված դիզայներները:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վառում է գլխավոր տոնածառի լույսերը
Երեւանի քաղաքապետն ու Ձմեռ պապն իրենց բարեմաղթանքները հղեցին,
երգչուհի Լիաննան երգեց, թե ինչքան է սիրում Երեւանը, պարային համույթները
շոու-ծրագրով հանդես եկան:
Ձյունանուշն ու Ձմեռ Պապը
Հունվարի 1-ից մինչեւ Հին նոր տարի Հանրապետության հրապարակում
կազմակերպվելու են շոու-ծրագրեր, մանկական միջոցառումներ: Տոնածառը
հրապարակում կմնա մինչեւ 2010 թվականի հունվարի 13-ը` Հին Նոր տարին:
|