Friday, 2024-05-17, 2:52 PM
Welcome Guest | RSS

SITE LOGO

Main | Sign Up | Login

Main » Files » Soft Games » Autos

Spyker D12 Peking-to-Paris
2009-10-18, 11:50 PM

Այս շքեղ 4 դռնանի ամենագնացը, որը սկսվել է արտադրվել 2007 թվականից, պատկանում ա հոլանդական Spyker Cars ընկերությանը: Մոդելի  անվանումը եկել 1907 թվականին կայացած ռալլիի անունից, որը ձգվում էր Պեկինից Փարիզ: Այդ ռալլին տևել ա մոտ 3 ամիս, և Spyker-ի մոդելը, որը, ի դեպ, կոչվում էր հենց D12 Peking-to-Paris՝ ռալլիի պատվին, վերջում զբաղեցրել ա երկրորդ տեղը:


Spyker1


Մոդելը մի շարք ջիպերի համեմատ շատ թեթև ա՝ 1850կգ, բայց 100կմ/ժ արագության հասնում է 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում ա 295կմ/ժ, ինչը ջիպի համար շատ լավ ցուցանիշ ա: D12-ի վրա դրված ա Audi-ի 500 ձիաուժ հզորությամբ, 6 լիտր աշխատանքային ծավալով W-աձև 12 մխոցանի շարժիչը:


Spyker2


Չնայած այս մոդելը ամենագնաց ա, դիզայնի որոշ տարրեր տալիս են մեքենային սպորտային տեսք: Մեքենայի սալոնը աչքի ա ընկնում յուրօրինակ դիզայնով ու շքեղությամբ: Մեքենայի երկարությունը 4.95 մետր ա, իսկ լայնությունը` 2 մետր:

Spyker3

Շատերը առաջին հայացքից այս մոդելը նմանեցնում են Porsche Cayenne-ին, բայց դա իրականում միայն թվում է: Իրականում եթե կա ինչ-որ նմանություն այս երկու մոդելների միջև, ապա դա միայն լուսարձակների նմանատիպ դիզայնն ա:


Spyker4

Category: Autos | Added by: newhayastan
Views: 848 | Downloads: 0 | Rating: 5.0/3
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Section categories

Tag Board

200

Our poll

Vortexic Imacak Newhayastan Siti masin ?
Total of answers: 471

Statistics


Online : 1 1
Guests: 1 1
Users: 0

Login form

Search

Powered by uCoz