Friday, 2024-05-17, 11:18 AM
Welcome Guest | RSS

SITE LOGO

Main | Sign Up | Login

Main » Files » News » News

Քրեական սերիալների ազդեցությունը
2009-12-22, 3:19 AM

Քրեական սերիալների ազդեցությունը

Օրական գրեթե բոլոր հեռուստաալիքները դիտելիս բազմիցս բախվում ենք հայկական սերիալների, որոնք, գրեթե առանց բացառության, պարունակում են քրեական տեսարաններ: Մոռանալով հեռուստատեսության հսկայական ազդեցության մասին երիտասարդների, առավել ևս երեխաների վրա, մեզ է մատուցվում բռնություն, անպատժելիություն, գռեհիկություն, անբարոյականություն, իհարկե այսքանից հետո ավելորդ է նշել ոչ հայեցի ու տգեղ խոսքերն ու արտահայտությունները: Բարձր վարկանիշ ունեցող այս սերիալների հերոսները, ոչ մի տեղ չաշխատելով, ոչինչ չստեղծելով, խաբելով, սպանելով, ահաբեկելով` անպատիժ վայելում են կյանքի բարիքները:



Այս սերիալները դիտելիս երիտասարդների մեջ ակամա ձգտում կառաջանա նմանվել այդպիսի հերոսներին: Դրանց թողած ազդեցությունը արդեն իսկ զգացվում է երիտասարդության շրջանում, երիտասարդների մի ստվար զանգված խոսում է սերիալային բառերով և բառակապակցություններով, սարսափելի կլինի եթե արարքներն էլ նմանվեն: Միանշանակ ասել, որ քրեական սերիալները ազդեցություն ունեն ճիշտ չի լինի, սակայն չի էլ կարելի բացառել դրա ազդեցությունը:



Կարելի է հավելել, որ վերջին 2-3 տարիներին սերիալների հետ կապվող հանցագործությունների դեպքերը չեն աճել, պարզապես ՀՀ ոստիկանության համակարգում կադրային  փոփոխությունների, համակարգում հսկողությունը ուժեղացնելու շնորհիվ նվազում է հանցագործությունների լատենտայնությունը: Այսինքն, ոչ թե հանցագործություններն են ավելացել, այլ ի տարբերություն նախկին տարիների բոլոր հանցագործությունները գրանցվում են և կարելի է ասել, որ քրեական սերիալնները գրեթե ազդեցություն չունեն: Գուցե վատ ազդեցությունը առավել ցայտուն կզգացվի տարիներ հետո՞:



Սակայն այն փաստը, որ մեր երիտասարդությունը հիմա արտահայտվում է հենց մեր իսկ հայկական քրեական սերիալների ժարգոնով և բառերով՝ ակնհայտ է: Գուցե ցանկանում են նմանվել սերիալների դերասաններին, կարծելով որ նրանք ավելի հարգված, ընդունելի ու ժամանակակի՞ց են: Ցավալին այն է, որ ժամանակի ընթացքում քրեական սերիալները կարծես դարձել են սովորական, և մենք ընտելացել ենք ամենօրյա Որոգայթին, Կյանքի Գնին, Էմիգրանտներին

Category: News | Added by: newhayastan
Views: 997 | Downloads: 0 | Rating: 4.0/5
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Section categories

Tag Board

200

Our poll

Dzes Dure Galis NewHayastan@ ?
Total of answers: 354

Statistics


Online : 1 1
Guests: 1 1
Users: 0

Login form

Search

Powered by uCoz