Friday, 2024-05-17, 12:21 PM
Welcome Guest | RSS

SITE LOGO

Main | Sign Up | Login

Main » Files » News » News

ԿԱՆԽՎԵԼ Է ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ` ՔԿՀ
2009-12-27, 6:07 PM

Քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված միջոցառումների արդյունքում զննության է ենթարկվել քաղաքացի Իշխան Հակոբյանի կողմից հիմնարկ ներկայացված հանձուքը: Իշխան Հակոբյանը, որը հայտնի է "Օձ պահող” մականվամբ, հանձուքի տեսքով շուրջ 70 տուփ ծխախոտ պետք է փոխանցեր "Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող որդուն ` Գեղամ Հակոբյանին: Զննության արդյունքում մերկայացված ծխախոտներից մեկում հայտնաբերվել են 17 և կես հատ թմրանյութման հաբեր` "B8” գրառմամբ: Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, անցկացվում է քննություն: Նշանակվել են փորձաքննություններ: Ավելի վաղ առանձնապես խոշոր չափերի թմրանյութի փոխանցման փորձ էր արձանագրվել նաև "Կոշ” քրեակատարողական հիմնարկի աշխատակից, արդարադատության ավագ լեյտենանտ Արման Գևորգյանին հանձնած "Էբոնիտե” երկու գլանակները վերջինիս կողմից ներկայացվել են զննության: Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից կատարված զննության արդյունքում գլանակներից հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի "Սուբոտեքս”, "Կոկային”, "Հաշիշ” և "Հերոյին” տեսակի թմրամիջոցներ: Փատի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Category: News | Added by: newhayastan
Views: 747 | Downloads: 0 | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Section categories

Tag Board

200

Our poll

Dzes Dure Galis NewHayastan@ ?
Total of answers: 354

Statistics


Online : 1 1
Guests: 1 1
Users: 0

Login form

Search

Powered by uCoz