Friday, 2024-05-17, 10:34 AM
Welcome Guest | RSS

SITE LOGO

Main | Sign Up | Login

Main » Files » News » News

Եթե խանդում ես, ապա սիրու՞մ ես
2009-12-30, 10:11 PM

Ցանկացած զգացում և զգացմունք թվում է կառավարելի, սակայն իրականում դա այդպես չէ:

Եկեք այստեղ խոսենք սիրահար զույգերի մոտ դրսևորվող խանդի մասին:

 

 

 

Գոյություն ունի խանդի դրսևորման 2 ձև` հիվանդագին խանդ և նորմալ խանդ: Նորմալ խանդը որպես երևույթ ապրում է բոլորիս մեջ, սակայն տարբերվում է իր դրսևորման բնույթով: Ուստի դա յուրաքանչյուր հոգեպես հավասարակշռված անձին բնորոշ հատկություն է: Իսկ խանդի դրսևորման մյուս` հիվանդագին ձևը, արդեն խոսում է անձի հոգեպես անառողջ լինելու մասին:

 

Խանդ

 

Ներկայումս մարդիկ կարծես թե բաժանվել են 2 ճամբարների և պայքարում են միմյանց դեմ: Առաջին ճամբարում նրանք են, ովքեր գտնում են, որ խանդը սիրո արտահայտման ձև է: Նրանք ճիշտ են համարում հետևյալ գաղափարը` Եթե սիրում ես, ապա խանդում ես: Մյուս ճամբարի ներկայացուցիչները պնդում են ճիշտ հակառակը: Նրանց կարծիքով, եթե սիրում և վստահում ես, ապա երբեք չես խանդի: Խանդը վստահության պակասի արդյունք է կամ սեփական Ես-ի արտահայտման միջոց: Ֆեմիսնիստների կարծիքով տղամարդիկ հորինել են խանդ հասկացությունը, որպեսզի կանանց ենթարկեն իրենց և այդ ամենը արդարացնեն խանդ հասկացությամբ:

 

Խանդի տեսարան

 

Երբեմն խանդի դրսևորումները կտրում-անցնում են բոլոր սահմանները: Քայլում ես փողոցով և տեսնում, թե ինչպես է տղան ամբողջ փողոցով մեկ բղավում իր սիրելիի վրա, թևից բռնած քարշ տալիս, անգամ ապտակում: Կամ հանդիպում ես հարևանուհուդ, ում վրա օրեցօր ավելանոմ են խանդոտ ամուսնուց ստացված կապտուկները:

Կռիվ


Երբեմն անգամ կանայք կամ աղջիկներն են խանդի տեսարաններ սարքում, բղավում իրենց ամուսինների կամ ընկերների վրա` այն էլ հասարակական վայրերում կամ վերջիններիս ընկերական շրջապատում: Եկեք քննարկենք այդ սիրո դրսևորումը: Ինչպե՞ս եք վերաբերվում խանդին, ինքներդ խանդո՞տ եք, թե ոչ: Շրջապատում հաճախ եք նմանատիպ դեպքերի հանդիպում:


Category: News | Added by: newhayastan
Views: 663 | Downloads: 0 | Rating: 3.7/3
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Section categories

Tag Board

200

Our poll

Vortexic Imacak Newhayastan Siti masin ?
Total of answers: 471

Statistics


Online : 1 1
Guests: 1 1
Users: 0

Login form

Search

Powered by uCoz