Friday, 2024-05-17, 10:20 AM
Welcome Guest | RSS

SITE LOGO

Main | Sign Up | Login

Main » Files » News » News

ԱՄԱՆՈՐ-2010
2009-12-27, 4:07 PM

Քաղաքապետը վառեց գլխավոր տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 25-ի երեկոյան Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վառեց  Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը` հայտարարելով տոնական միջոցառումների մեկնարկը:

Հայաստանի գլխավոր տոնածառը

Հայաստանի գլխավոր տոնածառը

29 մետր բարձրությամբ բնական տոնածառի լույսերը ՀՀ դրոշի գույներով են: Լոռու անտառներից բերված սոճու ճյուղերը զարդարված են 4128 խաղալիքով  եւ 31200 լուսադիոդային լամպով: Տոնածառը լուսավորելու համար Հայաստանում առաջին անգամ կիրառվել է վիդեոանիմացիան: Այն ձեւավորել են Ռուսաստանից հրավիրված դիզայներները:

Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վառում է գլխավոր տոնածառի լույսերը

Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վառում է գլխավոր տոնածառի լույսերը

Երեւանի քաղաքապետն ու Ձմեռ պապն իրենց  բարեմաղթանքները հղեցին, երգչուհի Լիաննան երգեց, թե ինչքան է սիրում Երեւանը, պարային համույթները շոու-ծրագրով հանդես եկան:

Ձյունանուշն ու Ձմեռ Պապը

Ձյունանուշն ու Ձմեռ Պապը

Հունվարի 1-ից մինչեւ Հին նոր տարի Հանրապետության հրապարակում կազմակերպվելու են շոու-ծրագրեր, մանկական միջոցառումներ: Տոնածառը հրապարակում կմնա մինչեւ 2010 թվականի հունվարի 13-ը` Հին Նոր տարին:













Category: News | Added by: Tiko | Tags: www.NewHayastan.com & ST-Desings
Views: 1052 | Downloads: 0 | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Section categories

Tag Board

200

Our poll

Dzes Dure Galis NewHayastan@ ?
Total of answers: 354

Statistics


Online : 1 1
Guests: 1 1
Users: 0

Login form

Search

Powered by uCoz